ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես նախագահին չհավատալու իրավունք չունեմ: … Ու երբ եզրակացություններ կլինեն, թե ինչպիսի ընտրություն է եղել, թանաքները ոնց են իրենց պահել, այն ժամանակ նոր կարող ենք խոսել՝ սկսել ենք այդ գործընթացը, թե չէ»:

Լյովա Խաչատրյան haynews.am

Իհարկե, ԲՀԿ-ական պատգամավորը հիմք չունի Սերժ Սարգսյանին չհավատալու, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ ինքը մեծամասնականով հաջողությամբ անցավ հենց (ըստ մեր հավաստի աղբյուրների) ՀՀԿ-ի, մասնավորապես Թոխմախի Մհերի (Մհեր Սեդրակյան) եւ այլ թաղային կրիմինալ եւ կիսակրիմինալ հեղինակությունների աջակցությամբ: Իսկ թանաքներն իրենց միշտ էլ վատ են պահել, պարո՛ն Խաչատրյան, մասնավորապես այդ թանաքները հաճախ չարություններ են արել ի վնաս Ձեր կուսակից ԲՀԿ-ականների: Հետաքրքիր է՝ Ձեր կուսակից ընկերները կիսո՞ւմ են Ձեր կարծիքը, նույնպե՞ս նախագահին չվստահելու իրավունք իրենց չեն վերապահում:




Լրահոս