ՔԿՀ աշխատակիցը յուրացրել է կալանավորի խոշոր չափերի գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնում անցկացված ստուգումներով պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը կատարել է խոշոր չափերի յուրացում:

Մասնավորապես՝ 2015 թվականի մարտի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալված անձանց պահման վայրից հիշյալ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերված խոշոր չափերով 896 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույքը վստահվել է հատուկ ծառայություն իրականացնող անձին, ով, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հիշյալ գույքը յուրացրել է:

Քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս