Երեկ Վարդավառ էր` Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը: Այն այլ կերպ անվանում են Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն: Այդ օրը բոլորը միմյանց վրա ջուր են լցնում, սակայն իրականում ոչ բոլորը գիտեն, թե որն է տոնի խորհուրդը և որտեղից է գալիս միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթը:
Armlur.am-ը մեր համաքաղաքացիներից հետաքրքրվեց, թե երեկ ինչպես են անցկացրել տոնն ու ինչ գիտեն Վարդավառի մասին: Մեր հարցվածներից գրեթե բոլորն էլ ջրել կամ ջրվել են, սակայն տոնի խորհրդի մասին քչերը գիտեն: Հարցվածներից մեկն էլ դեմ է միմյանց վրա ջուր լցնելու սովորույթին և չի մասնակցում Վարդավառի տոնակատարություններին:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան