«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկն այսօր ձերբակալվել է կանացի հագուստով Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքից փախուստի դիմելու փորձի ժամանակ, որտեղ իշխանական զորքերը զանգվածային գրոհ են իրականացրել, հայտնում է համաիրաքյան Ռազմական տեղեկատվության կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անբար նահանգում ԻՊ ղեկավարներից մեկը՝ Էլ-Ֆալուջա քաղաքում այսպես կոչված իսլամական ոստիկանության փոխոստիկանապետն այսօր ձերբակալվել է Իրաքի հատուկ ծառայությունների կողմից՝ կնոջ հագուստով քաղաքից փախուստի դիմելու փորձի ժամանակ»,- պարզաբանել են կենտրոնից:
Ալ-Մարուին փորձել է դուրս գալ շրջափակված քաղաքից՝ թաքնվելով տեղաբնակ ընտանիքների խմբի մեջ: Նա կրել է Անբար նահանգում բնակվող գյուղացի կնոջը բնորոշ հագուստ: