«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԴԱՀԿ ծառայության հայտարարություններում այս օրերին կարելի է հանդիպել ցեմենտի մեծածավալ խմբաքանակների վաճառման հայտարարությունների: Օրիակ՝ Մ-600 մարկայի ցեմենտը վաճառվում է տոննան 40 հազար դրամով, իսկ Մ-400 մարկայի ցեմենտի տոննան 27 հազար դրամ է: Պատճառն այն է, որ Հայաստանի արդյունաբերության երբեմնի հսկան՝ «Հրազդան-ցեմենտը», այսօր կանգնած է սնանկացման եզրին:
Գործարանի արտադրանքը դատարանի որոշմամբ առգրավվել է եւ հանվել աճուրդի՝ ձեռնարկության պարտքերը մարելու համար: Բայց եթե անգամ ողջ ցեմենտը վաճառվի, դրանից ստացված գումարը կբավարարի միայն գործարանի պարտքերի մի չնչին մասը մարելուն: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ չնայած ցեմենտը շուկայականից կրկնակի էժան գնով է վաճառվում, բայց ոչ ոք դեռ չի ցանկանում գնել այն, քանի որ ճգնաժամը խժռել է շինարարության ոլորտը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: