Համացանցում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ֆեդոր Եմելյանենկոյի ճամբարի բանակցությունները UFC-ի հետ բարեհաջող կերպով ավարտվել են:
Այս մասին Թվիթթերում հայտնել է The Filthy FRB Show-ի համահիմնադիրը՝ հղում կատարելով իր սեփական հուսալի աղբյուրին: Ավելի վաղ այս նույն տեղեկությունը հայտնվել էր @MMA_Prophet էջում:
Հավելենք, որ այս առումով դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի ստացվել: Սեպտեմբերի 18-ին Եմելյանենկոն ներկա կգտնվի Bellator Fan Fest-ին: