Խարդախության մեջ մեղադրվող կինը Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1981 թ. ծնված Անժելա Մ.-ն, ով 2012 թ. դեկտեմբերի 25-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Խափանման միջոցը` կալանք:

Անժելա Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին:




Լրահոս