Armlur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդուն` Դերենիկ Ղևոնդյանին, ազատ արձակելու մասին կայացված դատավճիռը:
Ղևոնդյանին գրավի միջնորդությամբ ազատ արձակելու մասին դատավճիռը կայացրել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Ըստ ամենայնի, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի համակերպվում Սուրիկ Խաչատրյանի հարազատների ու թիմակիցների ազատ արձակման գործընթացի հետ և ճիգեր է գործադրում գոնե նրանցից ոմանց մասով բողոքի ձայն բարձրացնել:
Armlur.am-ն արդեն գրել էր, որ հոկտեմբերի 1-ին ազատ արձակվեց մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, սակայն դատախազությունն այդ որոշումը չի բողոքարկել: Իսկ թե ինչ ընթացք կունենա դատախազության բողոքը, թերևս դժվար չէ կանխատեսել` հաշվի առնելով այն իրողությունը, որ Սուրիկ Խաչատրյանի հարազատներին ազատ արձակելու վերաբերյալ կայացված է քաղաքական որոշում` թելադրված ՀՀ նախագահի նստավայրից: