Ֆրանսիական ավիացիան ավիահարվածներ է հասցրել սիրիական Ռաքքա մարզում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:
Զինծառայողները հայտնում են, որ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են ջիհադիստների հրամանատարական և հավաքագրման կենտրոնները:
Ավիահարվածները հասցվել են տասնյակ ռմբակոծիչների կողմից, որոնք մեկնել են ԱՄԷ-ից և Հորդանանից:
Պաշտոնական Փարիզն ընդգծում է, որ Ֆրանսիան օրինական իրավունք ունի ավիահարվածներ հասցնել իսլամիստների ուղղությամբ ահաբեկչություններից հետո:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան