Որն է հայերի մտածողության՝ պետության համար ամենավտանգավոր դրսևորումը. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Վերջ, հեսա ռուսը թուրքի հերն անիծելու է, մեզ էլ մեր Մասիս սարը կվերադարձնի». ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից ոգևորված բացականչում է իմ հայրենակիցների մի մասը։ Եթե ինձ հարցնեին, թե մեր հասարակական մտածողության ո՞ր դրսևորումն է պետության համար ամենավտանգավորը, ապա առանց վարանելու կպատասխանեի ՝ հենց սա՛ է։ Խնդիրները որպես պետություն և որպես անհատ քեզնից դուրս տեսնելու և դրսից փրկիչներ սպասելու հետ մեկտեղ մենք նաև ինչ-որ անիմաստ, կասեի նույնիսկ՝ անմեղսունակ պատրանքների մեջ ենք, թե կան ինչ-որ «լավ» ազգեր կամ պետություններ, որոնց «հայանպաստ» քաղաքականություն են վարում (կամ պիտի վարեն)՝, և կան «վատերը», որոնց ուշքն ու միտքը մեզ վնասելն  է։

Իրականում համաշխարհային քաղաքականության մեջ չկա «լավը» և «վատը», չկա հավատարմություն և դավաճանություն, չկա «նվիրվելն» ու «ծախելը»։ Պետությունների գործողությունները նման «բարոյական» գնահատականներից դուրս են։ Նրանք գործում են իրենց շահերից ելնելով, իսկ մնացած հանգամանքները, այդ թվում՝  այլ ազգերին և պետություններին, հնարավորության դեպքում օգտագործում են՝ իրենց շահերն առաջ տանելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս