Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը «Պորտու»-ի դարպասպահ Իկեր Կասիլյասի համար 157-րդն էր Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: Դարպասապահը 152 հանդիպում անցկացրել է «Ռեալ»-ի կազմում, ևս 5-ը՝ «Պորտու»-ի հետ:
Այս ցուցանիշով Կասիլյասը հավասարվեց «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավիին: Երրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը՝ 151 հանդիպում: