Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի բնակիչների ահազանգի համաձայն՝ այս օրերին իրենց շենքերում լիազորները բնակիչներին տեղեկացնում են, որ այս տարվա դեկտեմբերի 1-ից վերելակների վարձավճարները թանկանալու են:
Մեզ հետ զրույցում քաղաքացիները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, ասացին, որ իրենց շենքի լիազորը ասել է, թե վարձավճարի բարձրացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի թանկացմամբ, եւ եթե չթանկացնեն, ապա վերելակը չի գործի: «Նախկինում վճարում էինք 1000 դրամ հիմա պետք է վճարենք 1300 դրամ, ինչ անենք, այլընտրանք չունենք: Ասում էին՝ թանկացումը չի ազդի քաղաքացու վրա, բայց եկեք ու տեսեք, թե ինչպես է ազդում»,- ասաց բնակիչը:
Այսինքն՝ այս դեպքում թանկացումը կազմելու է 30 տոկոս: