Թուրքիայում գրանցվել է 4,9 մագնիտուդով երկրաշարժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի կենտրոնական հատվածում նոյեմբերի 29-­ին տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով երկրաշարժ: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»­ն, այս մասին հայտնել է ԱՄՆ­-ի երկարաբանական ծառայությունը:

Ստորգետնյան ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 02:28­ ին Մալաթիայի Խեկիմխան շրջանից 16 կմ դեպի հյուսիս­արևմուտք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկության չի հաղորդվում:




Լրահոս