ԱՄՆ-ի ֆիննախը հաշվարկել է «Իսլամական պետության»՝ նավթի մաքսանենգությունից ստացած եկամուտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նավթի մեծ մասը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վաճառում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին:

Նման հայտարարությամբ հանդես է եկել ահաբեկչության և ֆինանսական հետախուզության դեմ պայքարի հարցով Լոնդոնում միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տեղակալի հանձնակատար Ադամ Զուբինը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ իսլամիստները նավթի մեծ մասը վաճառում են Ասադի ռեժիմին, իսկ մի մասը տարհանվում է Թուրքիայի սահմանով:

Զուբինը նաև նշել է, որ իր գոյության ընթացքում «Իսլամական պետություն»-ը Սիրիայում և Իրաքում բանկերի գողությունից և նավթի մաքսանենգությունից մինչև  $1,5 միլիարդ է ստացել: Ընդ որում, նշվում է, որ նավթային մաքսանենգությունից ստացված եկամուտները գերազանցել են $500 միլիոնը, իսկ բանկային միջոցների շորթումը՝ մինչև $0,5 մինչև $1 միլիարդը:

«Մենք ակնկալում ենք, որ թուրքերը կանեն ավելին մաքսանենգության դադարեցման համար: Սիրիայի և Իրաքի հետ սահմանների անվտանգության ամրապնդումը նոր դիվիդենտներ կբերի»,-նշել է ԱՄՆ-ի ֆիննախի ներկայացուցիչը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս