Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Գուտին անդրադարձել է «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի` տարվա լավագույն ֆուտբոլիստ դառնալու հավանականությանը: Գուտին կարծում է, որ Նեյմարի ողբերգությունը Մեսսիի հետ նույն ակումբում հանդես գալն է:
«Նեյմարը չի նվաճի «Ոսկե գնդակ»-ը, մինչ նա Մեսսի հետ նույն թիմում է խաղում: Անկախ «Բարսելոնա»-ի նվաճած տիտղոսների քանակի, գովասանքներ մշտապես կստանա Մեսսին»,- ասել է Գուտին:
Հիշեցնենք, որ 2015 տարվա լավագույն ֆուտբոլիստ էր դարձել Մեսսին, երկրորդ տեղում Ռոնալդուն էր, երրորդում` Նեյմարը: