«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած ՀՅԴ-ն տարվա իր քաղաքական առևտուրը սկսեց, բայց իշխանությունում դեռ վաղուց «վաճառվել-գնվելու» խոսակցություններ են պտտվում։ ՀՅԴ-ից հետո խոսվում է նաև ԲՀԿ-ն որևէ ձևաչափով իշխանական «ընտանիք» ներգրավելու մասին։ Տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին պաշտոն են տալու, ասում են, սակայն, տիկին Զոհրաբյանը կտրուկ մերժել է այս սցենարը՝ նեղ շրջապատում այն բացատրելով հետևյալ կերպ. «Մեկ տարվա նախարար դառնալու ցանկություն չունեմ»։ Եվ իսկապես, խորհրդարանական ընտրությունները կառավարման այլ «աշխարհագրություն» են թելադրելու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։