ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ համացանցից

Փաստորեն ստացվում է, որ «ուտելու» եւ «տեղ տանելու» բանանների համերը տարբեր են՝ ըստ իրենց գների: Համաձայնեք, որ լուսանկարի հեղինակը հումորի զգացում ունի:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ո՞վ կարող է լինել ՀՀ երկքաղաքացի: Եվ կցանկանայի տեղեկանալ՝ ՀՀ-ն ճանաչո՞ւմ է երկքաղաքացու մյուս քաղաքացիությունը:

Եփրեմ Հարությունյան (68 տարեկան,վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի՝ ունի նաեւ այլ պետության (երկրների) քաղաքացիություն: ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաեւ 1995 թվականի հունվարի 1-ից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված ՀՀ քաղաքացիների վրա:

ՀՀ միգրացիայի պետական վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում հայտնել ՀՀ կառավարության լիազոր մարմնին:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե կենսաթոշակը ո՞ր օրվանից է նշանակվում: Եվ ուզում եմ իմանալ՝ ընդհանրապես ի՞նչ ժամկետում է նշանակվում այն:

Իռա Բադալյան (61 տարեկան,մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո՝ տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները՝ կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝
1.նշանակել կենսաթոշակ,
2.նշանակել կենսաթոշակ եւ տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,
3.մերժել կենսաթոշակ նշանակելը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին՝ նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ-ում կենսաթոշակի տեսակներն են՝ 1) ապահովագրական-տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի, 2) սոցիալական՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում: Հավելենք նաեւ, որ կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակի հիմնական եւ ապահովագրական մասերի գումարից:




Լրահոս