Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում 8 թուրք զինծառայող է սպանվել, ևս 24-ը վիրավոր է, փոխանցում է Sabah-ը:
Փոխհրաձգություն է տեղի ունեցել թուրք զինծառայողներ և Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների միջև: Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ ՔԱԿ զինյալները կրակ են բացել, ապա պայթեցրել ականապատ մեքենան:
Դեպքից հետո լայնամասշտաբ գործողություններ են սկսվել ՔԱԿ զինյալների դեմ:
Երկրի իշխանությունները սահմանափակել են սոցցանցերում բնակչության հասանելիությունը: