Սերժ Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի մարտի 25-ի ԱԽ-6-Ե-8 և ԱԽ-6-Ե-9 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Աննա Դանիբեկյանին նշանակել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2. Արսեն Նիկողոսյանին նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:




Լրահոս