Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիույին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-ռումինական հարաբերությունների, Ռումինիայում հայ համայնքի աշխատանքների, ինչպես նաև Ռումինիայում ապրող հայերի՝ երկրի հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր:
Հրանուշ Հակոբյանը դեսպանին մաղթել է հաջողություններ և վերելքներ նոր աշխատանքում, և հույս հայտնեց, որ Կրինա Ռոդիքա Պրունարիուն հաճախ կայցելի Հայաստան ու մշտապես կպահպանի իր բարեկամությունը հայերի ու Հայաստանի հետ:




Լրահոս