Ապրիլի 24-ին «Սանիթեքը» կաշխատի շուրջօրյա ռեժիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու համար: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության մոտ 100 աշխատակիցներ՝ 47 մաքրուհիներ և 48 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 ժամ:

Աննախադեպ թվով այցելությունների հանգամանքով պայմանավորված` այսօր արդեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տեղադրված են թվով 110 աղբամաններ ՝ 100 և 240 լիտր տարողությամբ: Աղբամանների նման քանակն ու տարողունակությունը հաշվարկված են մարդկանց մեծ հոսքի պարագայում աղբահանության պատշաճ կազմակերպման համար: Միաժամանակ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքից աղբը տեղափոխվելու է 4 աղբատար մեքենաներով, որոնք ևս աշխատելու են շուրջօրյա:

Նշենք, որ մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու նաև մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին հյուրերի ավելի մեծ հոսք է լինում, ինչպես նաև քաղաքային հատուկ միջոցառումների համար նախատեսված հատվածներում: Ընկերությունն ակնկալում է Երևանի բնակիչների համագործակցությունը և հորդորում է սանիտարական մաքրման հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության շուրջօրյա թեժ գծին՝ 8090 հեռախոսահամարով:




Լրահոս