ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի 2013-2014թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը:
Հիշեցնենք, որ աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի նոր խաղարկության հիմնական փուլին մասնակցելու իրավունք են ստացել 18 երկրների 32 ակումբներ: Առավել շատ ներկայացուցիչներ ունեն Անգլիան, Իսպանիան եւ Գերմանիան: Մրցաշարի միակ նորեկն ավստրիական «Աուստրիա»-ն է: Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի մասնակիցների ցանկը. 1-ին զամբյուղ՝ «Բավարիա», «Բարսելոնա», «Չելսի», «Ռեալ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», «Պորտո», «Բենֆիկա»։ 2-րդ զամբյուղ՝ «Ատլետիկո», «Շախտյոր», «Միլան», «Շալկե-04», «Օլիմպիկ», ԲԿՄԱ, ՊՍԺ, «Յուվենթուս»։ 3-րդ զամբյուղ՝ «Զենիթ», «Մանչեսթեր Սիթի», «Այաքս», «Բորուսիա» Դ., «Բազել», «Օլիմպիակոս», «Գալաթասարայ», «Բայեր»։ 4-րդ զամբյուղ՝ «Կոպենհագեն», «Նապոլի», «Անդերլեխտ», «Սելթիկ», «Ստյաուա», «Վիկտորիա», «Ռեալ Սոսյեդադ», «Աուստրիա»։ Հիշեցնենք, որ նույն խմբում չէին կարող հայտնվել միեւնույն երկիրը եւ միեւնույն զամբյուղը ներկայացնող ակումբները: Ցանկացած խմբում հայտնվում է մեկական թիմ՝ առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ զամբյուղներից:
Ահա թե ինչպես կազմավորվեցին խմբերը վիճակահանության արդյունքում. A խումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Շախտյոր», «Բայեր», «Ռեալ Սոսյեդադ»։ B խումբ՝ «Ռեալ», «Յուվենթուս», «Գալաթասարայ», «Կոպենհագեն»։ C խումբ՝ «Բենֆիկա», ՊՍԺ, «Օլիմպիակոս», «Անդերլեխտ»։  D խումբ՝ «Բավարիա», ԲԿՄԱ, «Մանչեսթեր Սիթի», «Վիկտորիա»։ E խումբ՝ «Չելսի», «Շալկե-04», «Բազել», «Ստյաուա»։ F խումբ՝ «Արսենալ», «Օլիմպիկ», «Բորուսիա», «Նապոլի»։ G խումբ՝ «Պորտո», «Ատլետիկո», «Զենիթ», «Աուստրիա»։ H խումբ՝ «Բարսելոնա», «Միլան», «Այաքս», «Սելթիկ»։
Չեմպիոնների լիգայում հայտավորված միակ հայ ֆուտբոլիստը կրկին Հենրիխ Մխիթարյանն է, որն այս անգամ ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիա»-ն:
Երկրորդ հայ ֆուտբոլիստը կարող էր լինել Կարագանդայի «Շախտյոր»-ի խաղացող Գեւորգ Ղազարյանը, ում թիմը սեփական հարկի տակ «Սելթիկ»-ին հաղթել էր 2։0 հաշվով, սակայն հյուրընկալվելիս զիջեց 0։3 հաշվով եւ ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս