![](https://armlur.am/wp-content/uploads/2016/06/13324056_1030289430383688_1216077595_o.jpg)
Ինչպես հաղորդում է Lifenews-ը, միկրոբլոգի օգտատերերը նկատել են, որ Վլադիմիր Պուտինի ու Սերգեյ Լավրովի թվիթթերի էջերը արգելափակվել են:
@DarthPutinKGB և @SovietSergei թվիթթերի էջերը, որոնց գրառումները հեռացվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվի անունից, այժմ անհասնելի են: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Նշված էջեր մուտք գործելու փորձեր անելիս՝ օգտատերերը տեսնում են հետևյալ գրությունը. «հաշիվը դադարեցվել է»:
Նման գործողությունների պատճառներն անհայտ են: Հնարավոր է, որ որոշումը կայացվել է վերջին միջադեպից հետո, երբ Euronews-ի լրագրողները հայտարարություններից մեկում էկրանի վայրկենական պատկերով ներկայացրել են Սերգեյ Լավրովի թվիթթերի էջը: Ընդ որում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թվիթթեր սոցիալական կայքում էջ չունի: