ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի որդին Գուրգեն Արսենյանը նախօրեին երեկոյան ազատ է արձակվել: Նախաքննություն իրականացնող մարմինը` ՀՀ Քննչական կոմիտե որոշել է փոխել նրա խափանման միջոցը: Այս լուրը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց Արսենյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ Արսենյան կրտսերին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 –րդ հոդվածով` խուլիգանություն: Իսկ քրեական գործի հիմքում ընկած է հինգ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած կռիվը: Հարկ է նշել, որ քրեական գործում տուժող չկա: Այլ կերպ ասած, կռվող երկու կողմերն էլ գործով անցնում են որպես մեղադրյալներ: Այդ պատմության հիման վրա քրեական գործը հարուցվել եւ Գուրգեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն ժամանակ, երբ նա Հայաստանում չի եղել: Իսկ երբ քրեական գործ է հարուցվել նա պարտավորվել է ինքնակամ ներկայանալ նախաքննական մարմին: Սակայն, երբ ժամանել է Հայաստան, հենց սահմանի վրա նրան ձերբակալել են, այնուհետեւ կալանավորել: