Լիլիթ Մկրտչյանը 9-րդ տուրից հետո 4-րդ տեղում է Եվրոպայի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը առավելության է հասել Իսրայելը ներկայացնող Յուլիա Շվայգերի նկատմամբ: Հաղթանակ է տոնել նաև Մարիա Կուրսովան: Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը պարտվել են:

Այս տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 6,5 միավորով 4-րդ տեղում է և առաջատարից հետ է մնում մեկ միավորով: Առաջնության ավարտին մնացել է 2 տուր:

ՀԱՕԿ լրատվության բաժին 




Լրահոս