Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 2.58 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով՝ 48.78 դրամից կազմելով 46.2 դրամ: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:

Սակայն մինչ այդ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատանքային քննարկում է նախատեսված սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ, որը տեղի կունենա այսօր:

Աշխատանքային քննարկումից հետո, ամփոփելով արդյունքները,  հարցը կներկայացվի հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա հունիսի 24-ին:




Լրահոս