Փորձում են իրենց վերահսկողությունից դուրս եղած քաղաքական օջախները մեկուսացնել. Պետրոս Մակեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մի  խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելը կազմակերպելու կասկածանքով  ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի»  ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Պետրոս Մակեյանն այս առնչությամբ ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ սա հերթական սադրանքն է իշխանության կողմից:

«Ես ձեզանից նոր եմ լսել ու հանկարծակիի եմ եկել, բայց միտումը մեկն է. փորձում են, բոլոր քաղաքական այն օջախները, որոնք իրենց վերահսկողությունից դուրս են, մեկուսացնել: Վախը կա մեջները, ժողովուրդը, մեղմ ասած, գազազած է իրենց վրա: Ես միայն սա եմ տեսնում»,- ասաց նա:




Լրահոս