Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընկերական խաղերը կանցկացնի Իրանի թիմի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կունենա Իրանի բասկետբոլի մեծահասակների և երիտասարդական թիմերի հետ:

Նախապատրաստվելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը՝ բասկետբոլի Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Իրանի թիմի հետ: Խաղերը կկայանան հունիսի 24-ին և 25-ին:

Նախկին «Միկա» մարզադահլիճում կայանալիք առաջին խաղը նախատեսված է հունիսի 24-ին ժամը 17:00-ին, որտեղ կմրցեն Հայաստանի երիտասարդական թիմը և Իրանի ազգային հավաքականը: Իսկ ժամը 19:00-ին կկայանա Հայաստանի հավաքական – Իրանի երիտասարդական հավաքական հանդիպումը:

Հունիս 25-ին ժամը 15:00-ին կմրցեն Հայաստանի երիտասարդական հավաքականը և Իրանի երիտասարդական հավաքականը: Ժամը 17:00-ին տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքական – Իրանի ազգային հավաքական:

Խաղերի մուտքն ազատ է:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս