Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը չեն ցանկանում հրաժեշտ տալ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին։
«Marca»-ն հայտնում է, որ իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է կոլումբիացի ֆուտբոլիստից ավելի որակյալ խաղ տեսնել, քան նախորդ մրցաշրջանում:
Իսպանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 26 խաղում Ռոդրիգեսը խփել է 7 գոլ ու կատարել 8 արդյունավետ փոխանցում: