Նոյեմբերի 14-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ “գազի թունավորում” ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Սոնա Ն.-ն: Նոյեմբերի 15-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ “գազի թունավորում” ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2005 թ. ծնված Հարություն Հ.-ն և 2010 թ. ծնված Արիանա Հ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երեխաները թունավորվել են նոյեմբերի 14-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իրեց տան խոհանոցում, կենցաղային գազի արտահոսքից: Կատարվում է քննություն:
Թունավորում` գազի արտահոսքից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ