ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՁԵՌԱՌՆՈՑԻ
Երեկ ուշագրավ երկխոսություն է ծավալվել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ: «Սահմանամերձ գյուղերում մանկապարտեզներ կան, որ ֆասադներ չունեն, առողջության առաջնային պահպանման կենտրոններ կան, որոնք տարրական պայմաններ չունեն: Օ՜, կառավարությո՛ւն, հարց եմ ուզում տալ, մի՞թե հնարավոր չէ այդ երկու հարյուր միլիոնը, հետաձգելով տանիքների ու ֆասադների վերանորոգումը, տալ մանուկներին, հիվանդ երեխաներին։ Ես կարծում եմ՝ սա ամենակարեւոր հարցն է»,-Ուրիխանյանի այս պաթետիկ հարցադրմանը վարչապետը պատասխանել է մեկ բառով` «հնարավոր է»: Ապա, երբ երիտասարդ պատգամավորը շարունակել է հարցապնդումը` ասելով. «Կհանե՞ք այդ գումարները, որպեսզի Վանանդ գյուղի դպրոցը, Չարբախի պոլիկլինիկան, Արարատի հանրակրթական դպրոցը վերանորոգվեն այս տարվա բյուջեով», Տ. Սարգսյանն ասել է. «Ավարտեցի՞ք։ Ո՛չ»։
ԿՀԱՆԴԻՊԵՆ
Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ում հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման շուրջ:

ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ՇՈՒԿԱ ՉԻ ՄՏՆԻ
Իրանական գազը նախկինի պես չի ներմուծվի Հայաստանի ընդհանուր շուկա: Այս մասին  NEWS.am-ին ասել է ՀՀ էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: Մեկնաբանելով իր այցն Իրան, որտեղ նա հանդիպել է նավթի նախարար Բիժան Զանգանեի ու նախագահ Հասան Ռուհանիի հետ, Մովսիսյանն ընդգծել է, որ իրանական կողմի հետ քննարկվում է ձմռան ամիսներին գազի մատակարարումն ավելացնելու հնարավորությունը հայկական էլեկտրաէներգիայի դիմաց: Նախարարն ընդգծել է, որ ընդհանուր բաշխիչ ցանց գազը չի ներմուծվելու, այն նախկինի պես նախատեսված է միայն Երեւանի ջէկ-ի համար: Թե ներմուծման ինչ ծավալների մասին է խոսքը, առայժմ չի հաղորդվում:




Լրահոս