Տեղի է ունեցել Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի, մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունների և կայազորային քննչական բաժինների պետերը, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունների պետերի տեղակալները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականները:

Կոլեգիայի օրակարգում ընդգրկվել և քննարկվել է 4 հարց՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը, նախաքննության ընթացքում նշանակված դատական փորձաքննությունների վիճակի, ՀՀ հյուսիսային և հարավային տարածաշրջաններում գործող հոգեբուժական հաստատություններում քրեական գործերով դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման, ինչպես նաև՝ 2015թ. ընթացքում համակարգչային տեխնիկայի կիրառմամբ կատարված հանցագործություններով նախաքննության պրակտիկայի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ:

Ուսումնասիրությունների արդյունքներով վեր հանված խնդիրների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։
Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս