Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր Սամվել Կարապետյանը նոր դեր է ստանձնել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական կյանքում սկսել է ավելի ակտիվ  դերակատարում ստանձնել։ Անգամ գլխավոր պողոտայի այգու շինարարությունը, որն իրականացնում է «Տաշիր» ընկերությունը, եւ որը գրեթե սառեցվել էր, Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո նոր թափով է վերսկսվել։ Բայց նա ավելի կարեւոր դեր էլ է ստանձնել՝ իր վրա վերցնելով օլիգարխներին սանձելու գործը. Սերժ Սարգսյանին վստահեցրել է, թե ինքը կպարտադրի, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները բյուջեի առաջ։ Բայց գործընթացը սկսել է ոչ յուրայիններից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս