Մանրամասներ Կարեն Կարապետյանի և գործարարների հանդիպումից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ավանի աղի կոմբինատ» ընկերության նախագահ Արեգ Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման գնացած գործարարները բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել եւ այժմ սպասում են նրա արձագանքին` արդյո՞ք դրանք կընդգրկվեն նոր ձեւավորված կառավարության ծրագրում: Գործարարը չցանկացավ պարզաբանել, թե կոնկրետ ինչ են ներկայացրել:

«Առաջարկները ուղարկվել են կիրառելու համար կառավարության ծրագրում, որը պետք է ներկայացվի Ազգային ժողովին, դեռ վաղ է առաջարկներից ինչ-որ պատասխան սպասել, դա կերեւա ծրագրի մեջ: Կլինի, կերեւա, թե մեր առաջարկները ինչ չափով են ընդունվել, ինչ չափով չեն ընդունվել»,- ասաց Արեգ Ղուկասյանը: Ի դեպ, հիշեցնենք, որ Արեգ Ղուկասյանը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հարազատ եղբայրն է: Նա 2003-ից մինչեւ 2012 թվականը երկու անգամ ԱԺ պատգամավոր է դարձել: Երկու անգամ էլ` ՀՀԿ համամասնական ընտրացուցակով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս