Հայաստանի պետական պարտքն աճել է ավելի քան կես միլիարդ դոլարով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքն այս տարվա ինն ամիսների ընթացքում աճել է ավելի քան կես միլիարդ՝ 517 միլիոն 200 հազար դոլարով, եւ հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 5 միլիարդ 594 միլիոն 900 հազար դոլար: Այսինքն` միայն վերջին մեկ ամսում Հայաստանի պետական պարտքն աճել է ուղիղ 100 միլիոն դոլարի չափով: Նշենք, որ Հայաստանի պետական պարտքի 4 միլիարդ 590 միլիոն 500 հազար դոլարն արտաքին պետական պարտքն է: Այդ գումարը Հայաստանի կառավարությունը եւ կենտրոնական բանկը պարտքով վերցրել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից, բանկերից եւ այլ երկրների կառավարություններից:

Դժվար է ասել, թե այս տարվա մնացած երեք ամիսներին Հայաստանի պետական պարտքը որքանո՞վ, ի վերջո, կաճի, բայց որ ավելանալու է, կասկածից վեր է: Միայն պետական նոր պարտատոմսերի տեղաբաշխման հաշվին հոկտեմբերին ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական պարտքն ավելացնել 29 միլիարդ 710 միլիոն դրամով, կամ նույն է, թե 62,5 միլիոն դոլարով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս