Վանաձորի ավագանու ընդդիմադիր կուսակցությունները որոշել են բոյկոտել առաջիկա նիստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում կայանալիք ավագանու առաջին նիստը երեք կուսակցությունները `«Բարգավաճ Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և «Լուսավոր Հայաստանը» որոշել են բոյկոտել առաջիկա նիստերը : Երեկ մեզ հետ զրույցում ԲՀԿ-ի այդ որոշման մասին տեղեկացրել էր ԲՀԿ-ի Վանաձորի և Գուգարք տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, ԲՀԿ ընտրված ավագանի Հրանտ Մարգարյանը: ՀՎ-ն ԼՀ-ն ևս կբոյկոտեն նիստերը` այդպիսով փորձելով բացահայտել, թե ովքեր են հուշագիրը խախտած ավագանու անդամները:

Հիշեցնենք, որ Մարուքյանը բացատրել էր, թե ինչումն է բոյկոտի իմաստը:
«Հրապարակավ ՀՀԿ-ն 15 մանդատ ունի. հիմա երեք խմբակցությունները եթե չմասնակցեն, քաղաքապետն իր ավագանիների, նաև ՀՅԴ-ի հետ չի կարող նիստ գումարել: Այդ պարագայում կբացահայտվի՝ ովքեր են այն 4 հոգին, ովքեր համաձայնագրից հետո փակ քվեարկությամբ հօգուտ ՀՀԿ-ական թեկնածուի էին քվեարկել, և դրանից հետո կհասկանանք, թե ում հետ ենք աշխատում»,-ասել էր նա:

Հիշեցնենք, որ մինչ ավագանու նիստը, որի ժամանակ էլ պետք է քաղաքապետ ընտրեին, երեք ընդդիմադիր կուսակցությունները որոշում էին կայացրել քվեարկել հանուն ԼՀ թեկնածու Քրիստ Մարուքյանին: Այդպես լինելու դեպքում վերջինս պետք է հավաքեր 18 ձայն և դառնար քաղաքապետ, սակայն, դրա փոխարեն, 19 ձայն ստացավ ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Դրանից հետո երեք ուժերն էլ հայտարարում էին, որ իրենք պահել են իրենց խոստումները:




Լրահոս