ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատում ՀԱՊԿ ում Հայաստանի նախագահությունը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, ինչպե՞ս է գնահատում Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿում, ՌԴ ԱԳ նախարարն ասաց. «Ամենագերազանց ձևակերպումներով: Հայաստանն ապահովում էր գերազանց նախագահություն ՀԱՊԿում: Այստեղ ընթացող գագաթաժողովը, որը մոտակա ժամերին կավարտվի, շատ հագեցած է հստակ որոշումների առումով»:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը մասնավորապես ընդգծեց մինչև 2025 թ. ՀԱՊԿ ռազմավարության հայեցակարգի ընդունումը, որն այսօր կարժանանա կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավանությանը: «Այն իր մեջ ներառում է մեր գործընկերության հիմնական ուղղությունները՝ հավաքական անվտանգության ապահովման համատեքստում»,եզրափակեց ՌԴ ԱԳ նախարարը: