Ինչպես հայտնի է վաղը ժամը 12-ին նախատեսված է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, որի ժամանակ քննարկվելու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը: Նշենք, սակայն, որ այս պահի դրությամբ ծրագիրը դեռեւս Ազգային ժողով չի բերվել և նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը ամբողջապես ծանոթ չեն նախագծին:
Նշենք, որ այսօր ArmLur.am-ը փորձել էր, թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր պատգամավորներից կարծիքներ ստանալ Կառավարության ծրագրի մասին, սակայն նրանք նշել են, որ ծանոթ չեն ծրագրին, քանի որ խորհրդարան չի բերվել:
Ընդգծենք, որ նման դեպքեր շատ են լինում, երբ կարևոր փաստաթղթերը խորհրդարան մեկ օր առաջ է բերվում և պատգամավորները չեն հասցնում ծանոթանալ դրանց: Փաստացի այս դեպքը եւս բացառություն չէ: