Պուտինը կմեկնի Գերմանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին կմեկնի Բեռլին, որտեղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նախաձեռնությամբ կմասնակցի «Նորմանդյան քառյակի» հանդիպմանը, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Գերմանական ԶԼՄ-ներն այդ այցը «սենսացիոն» են անվանել:

«Նորմանդյան քառյակը» չէր հավաքվել արդեն մեկ տարի, նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել Փարիզում 2015թ. հոկտեմբերին: «Դա կլինի ոչ թե մեկօրյա, այլ երեկոյան այց, ՌԴ նախագահը բանակցությունների կվարի Մերկելի, Օլանդի և Պորոշենկոյի հետ»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:




Լրահոս