Բոլոր կուսակցություններն ապագա չունեն Հայաստանում. Պետրոս Մակեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նիստի օրակարգի առանցքային հարցերից մեկը ՀՀ կառավարության հեղինակած «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծն էր: Հիշյալ նախագծի ընդունման դեպքում հիմնականում փաստի առջեւ են կանգնելու, այսպես կոչված, մարդ-կուսակցությունները: «ժողովուրդ»-ը  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությan նախագահից հետաքրքրվել է՝ արդյո՞ք մտավախություն չունեն՝ ՝ կապված նոր օրենքի ընդունման հետ:

Պարո՛ն Մակեյան, ծանոթ եք «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծին, արդյո՞ք կուսակցությունների գործունեության հետ կապված առաջարկվող փոփոխությունները Ձեզ չեն մտահոգում:

-Տեղյակ չեմ: Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե այս վարչախումբը ինչը ինչով կփոխի:

-Նշվում է, որ նոր օրենքի առկայության դեպքում բացառվելու է մարդ-կուսակցությունների գոյությունը:

-Առաջին մարդ-կուսակցությունը կդառնա Հանրապետականը, եթե իշխանությունից զրկվի:

-Մտավախություն չունե՞ք, որ այս օրենքի ընդունումից հետո խնդիրների առջեւ կկանգնեք:

-Բոլոր կուսակցություններն ապագա չունեն Հայաստանում, քանի որ գոյություն չունի ընտրական համակարգ: Եթե բոլոր կուսակցությունները, օրինակ բերեմ՝ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն եւ մնացածը, փաստորեն, թվեր են գրում ու ԱԺ են ներգրավվում, դա ի՞նչ, իրենք գիտեն, որ Սերժի բարի կամքից է կախված իրենց գոյությունը:

Վահագն Հակոբյան




Լրահոս