Ո՞ր հայ պաշտոնյան է նոր օֆշորային ներդրման թիկունքում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում արձանագրված օտարերկրյա ամենախոշոր ներդրումը (զուտ ներհոսքը) արձանագրվել է Կիպրոսից, որը ինչպես հայտնի է, օֆշորային գոտի է: Այստեղից մեր տնտեսության մեջ ներդրվել է 70 մլն դոլար:

Ազգային վիճակագրության հրապարակված տեղեկանքի համաձայն, այդ գումարը ներդրվել է «կացության կազմակերպում» տողով: Թե ՀՀ-ում որտեղ եւ ով է «կազմակերպել» այդ «կացությունը» անհայտ է: Թերեւս բոլորին է հայտնի, որ հաճախ մեր պաշտոնյաներն ու օլիգարխները իրենց ապօրինի եկամուտները կուտակում են օֆշորներում եւ որպես «օտարերկրյա» ներդրում բերում ՀՀ, նպատակ ունենալով թաքցնել այդ գումարների ծագումնաբանությունը:

Բացի դրանից,ձեւակերպելով ներդրումը որպես «օտարերկրյա», ստանում են հարկային որոշակի արտոնություններ: Բայց սա էլ ամենը չէ:

Որեւէ բիզնեսում օֆշորներից բերված ուռճացված ներդրում ցույց տալու պարագայում այդ անհայտ «ներդրողները» հետագայում խուսափում են հարկերի մի զգալի մասից:

Ստացված հասույթներից մի որոշակի մասը նրանք իբր ուղղում են այդ «ներդրումը» մարելուն եւ այդպիսով թերվճարումներ անում պետբյուջե: Եվս մի խոշոր «օտարերկրյա» ներդրում, մոտ 60 մլն դոլարի, մեր տնտեսության մեջ դրվել է մեկ այլ օֆշորից՝ Լյուքսեմբուրգ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս