Չկա ավելի ողբերգական բան, քան երեխայի մահը, սակայն, ցավոք, այդպես պատահեց Էլիսոն ու Պատրիս Լոուսոնների ընտանիքի հետ:
Էլիսոնը տոնում էր իր ծննդյան օրը:
Ամեն ինչ հիանալի էր անցնում, սակայն անսպասելին տեղի ունեցավ:

Տոնակատարության վերջում նրանց 3-ամյա դուստրը՝ Էլիսոն Միրանդան, վազեց հյուրասրահ, նա չէր կարողանում ոչինչ ասել:

Մի քանի րոպեից երեխան ընկավ հատակին:
Հայրը փորձեց սրտի մերսում անել, շտապօգնության մեքենան, երբ եկավ, երեխայի սիրտը կանգ էր առել: Նրա բերանում ոչինչ չկար այդ ժամանակ: Շտապ օգնության բժիշկերը ճանապարհին կարողացան աշխատացնել սրտի աշխատանքը, սկայան նրանք չգիտեին, որ այս ամենը ողբերգական ավարտ է ունենալու:

Նրա բերանում ոչինչ չկար, սակայն կոկորդին պոպկորնի մի կտոր էր կպել, որը փակել էր օդի մատակարարումը
Հիվանդանոցում արդեն պարզվեց, որ երեխայի գլխուղեղը մահացել է, նրան միացրեցին արհեստական շնչառության ապարատին:

Երբ երեխայի ծնողները իմացան այդ մասին, հրաժարվում էին հավատալ դստեր մահվանը:
Նրանք ցանկանում էին ամեն կերպ պահպանել դստեր կյանքը, սակայն նոյեմբերին երեխան մահացավ…

Հիմա ծնողներն ուզում են, որ այդ դեպքի մասին իմանան ծնողներն ու զգույշ լինեն:






























