Ադրբեջանական կողմն իրենց ձախողված օպերացիայի փաստական ապացույցներ են թողել մեզ մոտ. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմն իրենց ձախողված օպերացիայի փաստական ապացույցներ են թողել հայկական կողմում: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, հավելելով, որ այս անգամ ադրբեջանական կողմը չի կարող ստել, իբր հայկական կողմն է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը կամ դիվերսիոն փորձ արել։

«Կարծում եմ՝ սա ևս մեկ հարմար պահ է, որ վերջապես ստիպենք Մինսկի խմբի համանախագահներին հասցեական մեղադրանքներ հնչեցնեն: Փաստացի ապացույցներ կան, որ իրենք են խախտել հրադադարի ռեժիմը: Պետք է հստակ հավաքագրել եղած ապացույցները և ներկայացնել միջնորդներին», – նշեց նա:

Դիտարկմանը՝ վերջին մեկ տարում հայ -ադրբեջանական սահմանին կարծես հանգիստ էր տիրում, ինչով կբացատրեք այս գործողությունը, քաղաքագետը նշեց, որ ավելի տարօրինակ էր այդ հանգիստ վիճակը, քան այն, ինչ եղավ այսօր: «Մենք տեսնում էինք, որ հակառակորդը միշտ ակտիվ է եղել, և հանդարտությունն էր, որ տարօրինակ էր թվում: Դա պայմանավորված էր ապրիլյան օրերի գործողություններով և եղած կորուստներով: Ադրբեջանում որոշել են հավատարիմ մնալ նաև Հայաստանի սահմանը ակտիվ պահելու որոշմանը», – հավելեց նա::

Քաղաքագետի խոսքով, այժմ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական հանգիստ է, թշնամին ետ է շպրտվել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս