Ռոբոտ-լրագրողը, որը ստեղծվել է չինացի մասնագետների կողմից և ստացել Սյաո Նանյ անունը, իր առաջին հոդվածն է հրապարակել Southern Metropolis Daily թերթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով China News գործակալությանը:
Գործակալությունը նշում է, որ աշխատանքը կազմված է 300 հիերոգլիֆներից:
Հոդվածը նվիրված է չինական Նոր տարուն՝ Չունյցզեին: Հոդվածը պատրաստելու համար ռոբոտ-լրագրողից ընդամենը մեկ վայրկյան է պահանջվել:
Ռոբոտի մշակող Պեկինի համալսարանի պրոֆեսոր Վանյ Սյոցզյունը վստահեցնում է, որ ռոբոտը կարող է ինչպես կարճ, այնպես էլ ծավալուն նյութեր գրել և ավելի արագ է սովորական լրագրողներից: