ԱԺ առաջին նիստը կվարի Կնյազ Հասանովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը վարելու է տարիքով ամենամեծ պատգամավորը: Մինչ այս, որպես հիմնական թեկնածու նշվում էին Արա Բաբլոյանի և Նապոլեոն Ազիզյանի անունները:

Սակայն պարզվում է, որ նրանցից ոչ մեկն էլ տարիքով ամենամեծը չէ: ԱԺ հասարակայնության և լրատվության միջոցների կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնել է, որ տարիքով ամենամեծ պատգամավորն ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովն է, ով պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով: Նա ծնվել է 1945 թվականին:




Լրահոս