Բոլորի կողմից սիրված Արսեն Սաֆարյանը վերջին շրջանում իր լռությունը ArmLur.am– ի հետ զրույցում մեկնաբանեց հետևյալով՝ «Լինում են ժամանակներ, երբ կամա, թե ակամա զբաղվում ես այլ գործով»:
Արսենը ինքնատիպ այն երգիչներից է, ով անկախ ամեն ինչից չի շեղվել իր կողմից նախանշված երաժշտական ուղուց: Ինչպես նա է նշում, եթե երգեր այն ինչը հեշտ ընկալելի է համարվում, ապա այսօր «հարուստ տղա» կլիներ:
Քանիցս Արսեն Սաֆարյանը նշել է, որ իր ճանապարհին եղել են բազմաթիվ խոչընդոտներ և դժվարություններ, օրինակ՝ մրցանակաբաշխությունների շրջանակում ստվերում է մնացել, սակայն ըստ երգչի՝ նա ստվերում չի մնացել, այլ ստվեր է տարվել:
Առավել մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան