«Հայբիզնեսբանկը»՝ որպես անպատասխանատու կառույց. դատարանները հեղեղված են հայցադիմումներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայբիզնեսբանկի» գործունեությունը շատ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց չի բավարարում: Եւ դատարանները պարզապես հեղեղված են «Հայբիզնեսբանկի»  դեմ ներկայաված դատական հայցերով: Ուսումնասիրելով դրանցից մի քանիսը, ArmLur.am-ը պարզեց, որ շատ քաղաքացիներ, «Հայբիզնեսբանկի»  հետ չկարողանալով ընդհանուր հայտարարի գալ, հսկայական գումարներ են ծախսում, դիմում դատարան՝ այդպես ստիպելով պարտավորեցնել ինչ որ գործողություններ բանկին: Ասել է թե՝ «Հայբիզնեսբանկը» կարծես թե այնքան էլ հուսալի գործընկեր չէ: Վարազդատ Այվազյանը դեռեւս 06.07.2016 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ ընդդեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության` խնդրելով բանկից բռնագանձել անհիմն հարստացմամբ ձեռք բերված գումարը։ Մեկ այլ քաղաքացի էլ ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է դիմել:

Արտավազդ Խաչատրյանը «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության, երրորդ անձ՝ «Արտ Խաչ Մարկետ» ՍՊ ընկերության` գրավի իրավունքը դադարած համարելու եւ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջով հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նա խնդրում է դատարանից 08.09.2011 թվականից դադարած ճանաչել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքը ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, ն/թ 12/2 հասցեում գտնվող 171.2 ք/մ մակերեսով խանութի, ՀՀ, Արարատի մարզի, ք.Մասիս. ն/թ 12 շենք 17 բնակարանի, ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Թումանյան փողոց 0 հասցեում գտնվող արտադրական շենքի և 0.063 հա մակերերսով հողամասի նկատմամբ: Վերականգնել հայցվոր Արտավազդ Խաչատրյանի սեփականության իրավունքը նշված գույքի նկատմամբ: Այսպես կարելի է շարել դատական հայցերի պատմությունները՝ ըստ որոնց «Հայբիզնեբանկ» ԲՓ ընկերությունը տարբեր առիթներով նեղացնում է իր հաճախորդներին: Մարդիկ էլ, այլընտրանք չունենալով, դիմում են դատարան. թեեւ ոչ միշտ են հաղթում, քանի որ բանկը «հարուստ է»:




Լրահոս