ՖՈՏՈ. Սովորական իրեր, որոնք վնասում են մեր առողջությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր ժամանակներում հաճախ անպետք գնումներ ենք անում, որն էլ մարքեթինգի հետևանք է: Դրանցից շատերը ոչ միայն անպիտան են, այլև վտանգավոր:

Adme.ru-ն իրերի ցանկ է կազմել, որոնք առկա են գրեթե բոլորի մոտ: Դրանց վնասակարությունը ցույց են տվել հետազոտությունները, այնպես որ մտածել է պետք:

Թարթիչաներկ

Թարթիչաներկ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել բաղադրությանը: Շատ բաղադրիչներ կարող են վնաս հասցնել մեր առողջությանը: Իսկ ուրիշի թարթիչաներկ օգտագործելը էլ ավելի վտանգավոր է:

Տապակա

Պոլիտետրաֆտորետիլենը, որից պատրաստվում են տապակաները, իրենցով վտանգավոր են: 230 աստիճանից բարձր տաքանալու դեպքում սկսում են իրենից թունավոր նյութեր արտանետել: Մարդու արյան մեջ այդպիսի նյութերը մեծացնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Հակաբակտերիալ օճառ

Տրիկլոզանը ոչ միայն նվազեցնում է մարդու դիմադրողականությունը, այլև խախտում է հորմոնալ բալանսը, իսկ դրա կուտակումներն էլ կարող են առաջացնել մկանների աշխատանքի խախտում:




Լրահոս