ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարների «Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման և տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողությունը սննդամթերքի իրացման կետերում:
Աղի նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Հակոբ Շամիրյանի արտադրած աղը յոդի պարունակությամբ չի համապատասխանում սահմանված պահանջներին:
Տնտեսվարողը ներկայացրել է փաստաթղթեր, համաձայն որոնց՝ աղը տեխնիկական է և նախատեսված չէ սննդում օգտագործելու համար:
Կատարելով ծառայության հանձնարարականը՝ անհատ ձեռնարկատեր Հակոբ Շամիրյանն իր արտադրանքի մակնշման մեջ կատարել է համապատասխան լրացում` «աղ տեխնիկական» բովանդակությամբ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սպառողներին հորդորում է աղ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը և հավաստիանալ, որ այն յոդացված է և նախատեսված կերակրում օգտագործելու համար: