SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Գառնի գյուղի բնակիչներ, 54-ամյա Աշոտ Աբելյանին և 20-ամյա Մանուել Աբելյանին ծանր մարմնական վնասվածքներ են ստացել: Երեկ՝ օգոստոսի 18-ի երեկոյան, «Գառնի» առողջության կենտրոնից Գառնիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Ա. և Մ. Աբելյանններին:
Պարզվել է Ա. և Մ. Աբելյաններին դանակահարած անձի ինքնությունը: Նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Ղազարյանն է, ով այս պահին որոնվում է իրավապահների կողմից: Վիրավորները հայր ու որդի են. Մանուելի եղբայրը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության ծառայությունում՝ որպես օպերլիազոր: Գյուղում Աբելյանների ընտանիքը մեծ հարգանք է վայելում, միշտ սատար են կանգնել սոցիալապես անապահով ընտանիքներին, շատ դեպքերում էլ իրենց խանութում սոցիալապես անապահով բնակիչները գնումները կատարել են անվճար: Նրանց տատն էլ՝ տիկին Կիման, ՀՀ վաստակավոր բժիշկ է եղել ու բազմաթիվ կյանքեր է փրկել: Գյուղի բժշկական կենտրոնն էլ կրում է տիկին Կիմայի անունը: